Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Պարտություն` նույն հաշվով

Պարտություն` նույն հաշվով
12.11.2013 | 10:53

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանու մրցակիցն ՈՒկրաինայի ուժեղ հավաքականն էր: Լևոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի ոչ-ոքիներից հետո չորրորդ խաղատախտակի վրա պարտություն կրեց Տիգրան Պետրոսյանը` բարդացնելով թիմի վիճակը: Մրցամարտում խաղը հավասարեցնելու հույսը կապված էր երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սերգեյ Մովսիսյանի հետ, սակայն առավելագույնը, որ կարողացավ անել մեր շախմատիստը, ոչ-ոքին էր: Կանանց մրցավեճում Հայաստանի ընտրանու մրցակիցը Լեհաստանի հավաքականն էր: Մեր թիմին հաղթանակ բերեց Լիլիթ Մկրտչյանը, սսկայն պարտվեցին Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան, իսկ Էլինա Դանիելյանը խաղաղ դաշն կնքեց: Այսպիսով` մեր երկու հավաքականներն էլ պարտվեցին 2,5:1,5 հաշվով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ